Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Ակնաբույժները կմասնակցեն կենդանի վիրահատությանը՝ առցանց ռեժիմով

ՀՀ ԱՆ. Ակնաբույժները կմասնակցեն կենդանի վիրահատությանը՝ առցանց ռեժիմով

Մեկնարկել է Երիտասարդ ակնաբույժների հայկական ասոցիացիայի և Համահայկական ակնաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպված երկրորդ տարեկան միջազգային գիտաժողովը՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ոլորտի առաջատար մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից և ԱՊՀ երկրներից:

Գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ով իր խոսքում կարևորել է նմանատիպ գիտական միջոցառումների իրականացումը՝ ապացուցողական բժշկության նորագույն մոտեցումների ներդրման, միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման, ակնաբուժության զարգացման լավագույն նորույթների՝ Հայաստանում ներդրման և բուժաշխատողների շարունակական զարգացման գործընթացի անընդհատության ապահովման տեսանկյունից:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուկնդրելու դասախոսություններ ակնաբուժության արդիական թեմաների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցել միջոցառման կարևոր բաղկացուցիչ մաս կազմող կենդանի վիրահատությանը՝ առցանց ռեժիմով, որի ընթացքում կկարողանան նաև հարցեր ուղղել վիրաբույժներին:

Նշենք, որ գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 9 տեսական և 2 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ